Անդրեն այսօր նշում է 46-ամյակը, եւ այդ առիթով նրան բարեմաղթանքներ է հղել դերասանուհի, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը: Նա նշել է, որ երգիչն իր հոգու ընկերն է:
«Հոգու ընկերը թեեւ ծնվում է ուրիշ ժամանակներում, մի այլ ընտանիքում, բայց քոնն է դառնում հանդիպածդ առաջին իսկ վայրկյանից ու մնում: Բեմից ու բոհեմից այն կողմ Անդրեն տարբեր է, լիքն է, աշխարհիկ է եւ ընդգծված հոգեւոր, շատ ծիծաղկոտ ու հումորով, ուշադիր ու սրտնեղող: Նրբազգաց»,- Ինստագրամի իր էջում գրել է Հովհաննիսյանը:
Նա շեշտել է, որ Անդրեն սեր երգելով եկավ, այդպես էլ կմնա մարդկանց սրտերում. «Այսօր բոլորի սիրո երգչի ծննդյան օրն է: Հ.Գ. Սրտիդ ստենտները թող ամրանան քո ունկնդրի սիրո գերդոզավորումից, Անդ ջաան, առողջ եղիր, խնդրում եմ, ուրիշ ոչինչ պետք չի»:
Նշենք, որ Անդրեն այսօր ինքն է նվեր արել երկրպագուներին՝ նոր երգ ու տեսահոլովակ ներկայացնելով: «Սիրո մետրո»-ի երաժշտությունը գրել է Վարդան Գալստյանը, խոսքերի հեղինակը Մհեր Պետրոսյանն է, ռեժիսորը՝ Եղիշե Սողոմոնյանը:


×
6,511





