×


Լուսանկարը՝ Տիգրան Մադոյանի

«Գինոսյանական օրեր» կանցկացվեն Գյումրիում

Օգոստոսի 2-ին եւ 3-ին Գյումրին դառնալու է հայկական ավանդական պարի, երգի ու անպարտելի ոգու կենտրոնը, հայտնում է «Ազգային երգ ու պարի ակադեմիա» հիմնադրամը: 

«Գինոսյանական օրերը» կանցկացվեն «Հայոց լեռների ոգին» խորագրի ներքո եւ նվիրված կլինեն «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ եւ Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի շնորհիվ հանրայնացված մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը։ 

Փառատոնի ընթացքում Գյումրիի կենտրոնական փողոցներում կանցկացվի ավանդական պարային շքերթ, բացօթյա պարուսուցում, գալա համերգ «Կարին» երգի-պարի, նվագախմբի ու նրա ճյուղ խմբերի մասնակցությամբ, ինչպես նաեւ պարագիտական պանելային քննարկում: 


Փառատոնը նախատեսվում է անցկացնել Հայաստանի տարբեր քաղաքներում: Մուտքն ազատ է:

BRAVO.am-ին տված իր վերջին հարցազրույցում Գագիկ Գինոսյանը նշել էր պարի կարեւորությունն ու դերն ազգային ոգու պահպանման գործում.

«Պարը մարդկանց վրա ամենազորեղ ազդեցությունն ունի, որովհետեւ կերպարվեստը մեկը նկարում է, մյուսները՝ նայում, շուրջպարերը բոլորն են պարում, հետո այն միակն է, որտեղ հոգին ու մարմինը կատարելապես ներդաշնակ են։ 

Երբ համայնքը փակ շրջանով պարում է, ամեն մի զարկի հետ նույն դարձումն են անում, նույն թռիչքը, հետ կամ առաջ քայլը, բոլորը քիչ թե շատ նման հոգեվիճակում են, եւ համասեռ հոգեւոր դաշտ է ստացվում: Այն ուզում են ամեն կերպ տրոհել, որովհետեւ եթե ես ու դու բազուկ-բազկի պարում ենք, իրար հետ չենք կռվելու։ Տրոհվել ենք անհնարինության աստիճանի: Ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ Հայաստանում Թուրքիայի լրտես կարող է լինել, այն էլ՝ հայ մարդ։ Եթե ամեն օր միասին նույն շուրջպարը պարենք, միմյանց հոգին այնքան պարզ կիմանանք, այնքան թափանցիկ»: 

Զրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW