Երեւանի Կամերային թատրոնը փորձում է ամեն անգամ ոչ միայն տարբերվող բեմադրություններ ներկայացնել, այլ նաեւ ինքնատիպ ֆոտոշարքեր պատրաստել:
Հերթականը սիրո թեմայով է, որում դերասաններն իրենց համար մի քիչ անսովոր կերպարներով են՝ նրանք տեղափոխվել են խորհրդային տարիներ ու վերարտադրել այն օրերի մթնոլորտը:
Լուսանկարները Soviet ակումբի ու Antarber.vintage-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքն են:
«Մաղթում ենք, որ զգաք իսկական սիրո համը՝ սրտահույզ հանդիպումներից մինչեւ խոր զգացմունքային փորձառություններ։ Թող ձեր սիրտը բաբախի սիրո եւ արվեստի մեղեդիների հետ»,- նշել են նրանք:
Նկարները կոլորիտային են ստացվել ու ցույց տվել ԽՍՀՄ-ում ապրող մարդկանց կենցաղը, առօրյայի բաղկացուցիչ իրերն ու բոլոր ժամանակներում միմյանց սիրելու անփոփոխ եղանակը:
Սամվել Աղաբաբյան
Լուսանկարները` Հակոբ Քալաշյանի


×
3,771






