Փետրվարի 21-ին Հայ-Ռուսական համալսարանում տեղի ունեցավ հայտնի լրագրող և ռեժիսոր Աշոտ Ջազոյանի «Արարատ սարի լանջին» վավերագրական ֆիլմի պրեմիերան։
Իր ելույթում ֆիլմի հեղինակը ընդգծեց, որ սա Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդ լրագրողների առաջին և եզակի համատեղ նախագիծն է, որը նախորդ տարի կայացած «Ռուսաստան-Հայաստան. Գործընկերություն հանուն ապագայի» մեդիա ասամբլեայի արդյունքն է։
«Մենք 60 հոգուց բաղկացած հիանալի թիմ ունեինք: Դա միջազգային խումբ էր, և մի քանի օր մասնակիցները միասին պատմություններ էին կերտում հայաստանցիների մասին»,- ասաց Ջազոյանը։
ՀՌՀ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը նշեց, որ այս նախագիծը մի քանի մասնագիտությունների գծով ուսուցանող ուսանողներին հնարավորություն տվեց ոչ միայն կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները, այլև բերել նրանց իրական մշակութային համագործակցության դաշտ, զգալ ոչ թե խոսքերով, այլ գործնականում հայ-ռուսական դարավոր բարեկամության ոգին։
Ֆիլմի ցուցադրության ավարտին Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը ասաց. «Կարծում եմ, նման ֆիլմերը պետք է ցուցադրվեն ոչ միայն էկրանին, այլև հեռուստաալիքներով։ Պետք է տարեցտարի ավանդույթ դարձնել նման ցուցադրությունները, որպեսզի ստանանք ֆիլմաշար։ Այդ ֆֆիլմերը կդառնան յուրօրինակ տարեկան հաշվետվություն, թե ինչպես է փոխվում Հայաստանը»։
Հիշեցնենք, որ «Արարատ սարի լանջին» վավերագրական ֆիլմը ստեղծվել է Հայաստանի և Ռուսաստանի լրագրողների և լուսանկարիչների մասնակցությամբ։ Ֆիլմի տևողությունը 39 րոպե է:
Փետրվարի 28-ին տեղի կունենա ֆիլմի շնորհանդեսը նաև Մոսկվայի «Կոսմոս» կինոթատրոնում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: