Ֆրանսիայի փոստային ընկերությունը փետրվարի 27-ին ներկայացրել է նամականիշ՝ նվիրված աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին։ Նամականիշի խորհրդանշական թողարկումն ընդգրկված է «Ֆրանսիայում Հայաստանի տարվա» բացառիկ միջոցառումների շարքում։ 
Նամականիշը ստեղծել է նկարիչ Հոմ Նգույենը, ստեղծագործության հիմքում ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի հեղինակած Շառլ Ազնավուրի լուսանկարն է։ Ազնավուրին նվիրված նամականիշը կվաճառվի մայիսի 30-ից մինչեւ հունիսի 1-ը Փարիզում կայանալիք ցուցադրության ժամանակ: Ավելի քան 600,000 օրինակ տպաքանակով այն հասանելի կլինի հունիսի 3-ից՝ որոշ փոստային բաժանմունքներում:
Չորս նամականիշ ներառող հատուկ հավաքածու էլ ֆրանսիական փոստը նվիրել է Միսաք Մանուշյանին՝ Դիմադրության շարժման հերոսի աճյունը Ֆրանսիայի Պանթեոնում ամփոփելու կապակցությամբ։  
Նամականիշների շնորհանդեսին մասնակցել են բարձրաստիճան հյուրեր, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, Միսակ եւ Մելինե Մանուշյանների բարեկամուհի Կատիա Կիրակոսյանը։ 
Պատրաստեց՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/ 
Լուսանկարները՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից 
						                    


 
  ×
					
					
					×
					
				 2,927
 2,927

 
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							 
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							

 
                    



 
		 
					 
				
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: