Disney Junior ալիքով ցուցադրվել է «Միկի Մաուսի զվարճանքի տունը» անիմացիոն ֆիլմի «Վարդավառ» դրվագը, որը պատմում է, թե ինչպես են մուլտհերոսները տոնում հայկական ավանդական տոներից մեկը։ Սցենարի հեղինակը Քեթլին Սարնելլի Կապուկչյանն է, որի ամուսինը հայ է։ Նա խոստովանել է, որ որոշել է այդ պատմությունը գրել իր որդու համար:
Посмотреть эту публикацию в Instagram
Մինիին, Միկիին ու նրանց ընկերներին ողջունում է հայկական տարազով Աստղիկ աստվածուհին, որն իջնում է կախարդական տաճարից եւ նրանց վրա ջուր ցողում: Գործողությունները տեղի են ունենում Գառնիի հեթանոսական տաճարի եւ Կասկադի նմանությամբ ստեղծված վայրերում:
Կապուկչյանի սոցցանցային էջերում հրապարակված լուսանկարներից երեւում է, որ նա տարիներ առաջ ամուսնու հետ եղել է Գառնիում, հավանաբար, այդ ազդեցությունից ոգեշնչված էլ հերոսներին որոշել է տեղափոխվել այնտեղ:
Լիանա Բդեւին
Աստղիկի կերպարը հնչյունավորել է հայկական ծագում ունեցող դերասանուհի, երգչուհի եւ տիկնիկավար Լիանա Բդեւին։
«Բարեւ Աստղիկից՝ սիրո, գեղեցկության եւ ջրի հայկական աստվածուհուց։ Մեծ պատիվ է լինել Disney-ի առաջին հայ կերպարին հնչյունավորողը: Անչափ շնորհակալություն գործակալիս՝ այս անհավանական հնարավորությունն ընձեռելու եւ Քեթլինին՝ այս հրաշալի սցենարի համար»,-գրել է Լիանան:
«Միկի Մաուսի զվարճանքի տունը» անիմացիոն հեռուստասերիալը նախադպրոցական տարիքի երեխաների համար է եւ ցուցադրվում է 2021 թվականից:
Լուսանկարները՝ Քեթլին Սարնելլի Կապուկչյանի եւ Լիանա Բդեւիի սոցցանցային էջերից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: