×


«Գրեթե Ավատարի նման». Լիլիթ Մուրադյանի հագեցած առօրյան, հաջողության գաղտնիքները եւ հաջողակ կարիերայի life hack-երը

Հաղորդավար, բլոգեր Լիլիթ Մուրադյանը, որի ինստագրամյան էջն ունի ավելի քան 100,000 հետեւորդ, երկար տարիներ Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից է, հեռուստատեսային իր բարձունքը համարում է սոցիալ-բարեգործական «Եթե բոլորը» հաղորդաշարը, որը 4 տարվա ընթացքում դրամահավաքով 300 երեխայի օգնություն է ցուցաբերել։

- Բլոգ վարելու մտադրություն չեմ ունեցել, ինձ համար առաջնայինը միշտ եղել է հեռուստաեթերը։ Երբ դեռ չկար կարճ տեսանյութերի ձեւաչափը, ինստագրամյան իմ էջի լուսանկարների գրառումները սկսեցին լսարան հավաքել, որոշեցի հեռուստատեսային կաղապարից դուրս գալ ու լինել հնարավորինս իրական, կամ առնվազն մատուցել ու գրել այն ամենի մասին, ինչին ամեն օր բախվում են իմ հետեւորդները։ Մարդիկ տեսնում էին ոչ թե շինծու, խիստ էսթետիկ ու անսխալ հանրային դեմքի, այլ առօրյա կյանքով, կենցաղային ամենապարզ խնդիրներով ապրող մի կնոջ։ Երկրորդ զավակիս՝ Միքայելի ծնվելուց հետո իմ էջում սկսեցի խոսել այն ամենի մասին, ինչից հանրային դեմքերը խուսափում էին։ Հիմա մի քանի ուղղություն եմ ընտրել՝ ընտանեկան, հումորային, օրվա աութֆիթ. բազմազանությունը փորձում եմ պահել։


Այժմ հաղորդավար, բլոգեր լինելուն զուգահեռ նաեւ հաղորդումների խմբագրական կազմի ղեկավար եմ ու դժվարն ինձ համար այն էր, որ մտա մի ոլորտ, որտեղ բոլորը բացառապես սիրում են սպորտ, ֆուտբոլ: Ինձ համար սա մարտահրավեր էր, ընդունեցի, հիմա արդեն  դարձել եմ «Լիվերպուլ»-ի երկրպագու։

Օրվա վերջում ֆուտբոլ եմ նայում, սա էլ իմ աշխատանքի մի մասն է։ Խելահեղ, հագեցած առօրյայով եմ ապրում: Պետք է կարողանալ ճիշտ դասավորել օրը, ամեն ինչի համար ունեմ հստակ հատկացրած ժամանակ: Իմ կյանքում ամեն ինչ պետք է լինի դարակներում ճիշտ դասավորված։  


Կարող է տարօրինակ հնչել, բայց եթե որեւէ բան դուրս գա իմ սովորական առօրյայից, խուճապի եմ մատնվում։ 24 ժամը բավականացնում է, շատ բան եմ օրվա  ընթացքում փորձում հասցնել․ վաղ արթնանալ, երեխաներին ճանապարհել դպրոց, գնալ աշխատանքի, եթերից դուրս՝ աշխատավայրում լինել խմբագրական մեծ բաժնի ղեկավար, ակտիվ պահել բլոգն, այնպես, որ լսարանը շարունակի հետեւել ինձ: Այսօր, իսկապես, դժվար է որակյալ բովանդակություն ապահովելը։

Բլոգը վարում եմ ինքս՝ առանց օգնականների։ Ավելի ճիշտ՝ իմ օգնականները գաջեթներն են: iPhone-ը իմ օրվա անբաժանելի մասն է դարձել, եթե տասը րոպե մոտս չի լինում, թվում է՝ իմ վերահսկողությունից մի բան դուրս է եկել։

Շուրջ 10 տարի է՝ օգտվում եմ մեկ ապրանքանիշի գաջեթներից։ Apple-ի օգտատեր ինձ ամուսինս՝ Վահեն, դարձրեց։ Այժմ iPhone-ը դարձել է իմ աշխատանքի գործիքներից մեկը, այն հարմար է, հեշտ, որակյալ, ճկուն, ոճային, պարզ ինտերֆեյսով։  

Որպես  բլոգեր, ինձ համար ներբեռնել եմ ամենահարմար ծրագրերը՝ լուսանկարներ, տեսանյութեր մշակելուց մինչեւ մոնտաժ, կարողանում եմ կայծակնային  արագությամբ անել եւ արագ հրապարակել իմ սոցիալական էջերում։


Իմ աշխատանքը կապված է տեքստի, կադրի, տեսանյութերի հետ, մեկ աշխատանքից անցնում եմ մյուսին եւ անհրաժեշտ ինֆորմացիան արագ ու անվնաս տեղափոխելու համար, առնվազն ինձ համար, անփոխարինելի են Apple-ի գաջեթները։


Apple-ը «ամենայուզըրֆրենդլի» սարքեր արտադրող ընկերությունն է: Խոսքը ոչ միայն գաջեթների մասին է, այլ դրանց շուրջ ստեղծված էկոհամակարգի:




Ես իմ բոլոր գաջեթները նմանեցնում եմ Էյվային՝ «Ավատար» ֆիլմից: Ընդհանրական միտք, որին հեշտությամբ միանում էին Պանդորա մոլորակի բոլոր բնակիչները: Մոտավորապես այս սկզբունքով էլ աշխատում է Apple-ի էկոհամակարգը։ Բոլոր գաջեթները միավորված են մեկ օրգանիզմի մեջ։ Իսկական կախարդանք է, երբ կարելի է աննկատ անցում կատարել iPad-ից դեպի Mac՝ պարզապես դնելով դրանք կողք կողքի եւ շարժելով կուրսորը էկրանների միջեւ: Դա հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու չեմ ցանկանում անցում կատարել դեպի այլ ապրանքանիշերի սարքերի:




Միավորել օգտատիրոջ բոլոր սարքերը եւ դրանք սինքրոնացված աշխատեցնել։ Գուցե շատերի համար անիրատեսական կհնչի, բայց ամենեւին ոչ Apple-ի օգտատերերի համար, քանի որ նրանք վաղուց օգտվում են ընկերության կողմից մշակված էկոհամակարգի բոլոր առավելություններից: Մեկ տեղեկատվական տարածքը միավորում է Apple-ի բոլոր սարքերը եւ դրանց կիրառությունն ավելի պարզ ու հարմար է դարձնում։ Թերեւս, սա է պատճառը, որ Apple-ի երկրպագուները դժվարությամբ են փոխարինում այն մեկ այլ ապրանքանիշով։




Հաճախ է լինում, երբ տեքստերը սկսում եմ գրել նոութբուքով, իսկ ավարտում ավելի ուշ՝ սմարթֆոնով։ Այս դեպքում էլ հանգիստ եմ, քանի որ գիտեմ՝ գործս անավարտ չի մնա: Այս ֆունկցիան կոչվում է Handoff եւ այն շատ է հեշտացնում իմ կյանքը: Իմ դպրոցական դուստրը՝ Անդրեան, նույնպես օգտվում է այս գործառույթից:


Apple-ի էկոհամակարգում կա եւս մեկ հարմար ֆունկցիա։ Կարելի է պատճենել տեքստը, լուսանկարը կամ տեսանյութը մի սարքի վրա եւ տեղադրել այն մյուսի վրա. սա բոլոր սարքերի համար ընդհանուր սեղմատախտակ է:

Միայն պետք է սեղմել «Պատճենել» կոճակը iPhone-ում, ապա CMD+V՝ Mac-ում կամ հակառակը:




Օրվա ընթացքում բազմաթիվ լուսանկարներ եմ անում, երաժշտություն եմ լսում եւ հաճախ անհրաժեշտ է լինում դրանք կիսել մեկ այլ օգտատիրոջ հետ: Միշտ օգտագործում եմ AirDrop-ը: Շատ արագ է եւ կարիք չկա միանալու ինտերնետին:

Օրվա ընթացքում շատ զանգեր եմ ստանում, եւ նույնիսկ այս պարագայում գտել եմ աշխատանքս հեշտ ու արագ կազմակերպելու տարբերակ: Երբ ուզում եմ զանգել կամ զանգի պատասխանել, այլեւս ստիպված չեմ հեռախոսս հանել, անմիջապես օգտագործում եմ իմ Mac-ը: Հնարավոր է ուղարկել կամ ստանալ հաղորդագրություն անմիջապես համակարգչից:


Եթե երկար ժամանակ է պատճառ եք փնտրում Mac ձեռք բերելու համար, ապա հիմա դա անելու ճիշտ ժամանակն է:

Ձեռքբերման բարենպաստ պայմաններ միշտ կարելի է գտնել միայն Apple-ի լիազորված վերավաճառողների խանութ-սրահներում` iSpace, Mobile Centre, Vega, Ucom, ZigZag, VLV, iStore: Մինչեւ մարտի 10-ը գործում է հատուկ առաջարկ, M1 չիպով Macbook Air կարելի է ձեռք բերել հատուկ գնով՝ խնայելով 20 000 դրամ։

Իսկ iPhone 15 սերիայի ցանկացած մոդելի համար միայն մինչեւ մարտի 10-ը Ինեկոբանկի միջոցով գործում է ապառիկ վաճառք՝ առանց տոկոսադրույքի, 12 ամիս մարման ժամկետով: Սա նշանակում է, որ, օրինակ, նոր iPhone 15 Pro-ն կարելի է ձեռք բերել՝ ամսական վճարելով սկսած 21 044 դրամից։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW