×


Մատենադարանին է նվիրաբերվել 15-րդ դարի ձեռագիր Ավետարան

Բարերար Վահե Բադալյանը Մատենադարանին է նվիրաբերել Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանը (15-րդ դար): Միջոցառումն անցկացվել է «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության շրջանակում։

Որպես շնորհակալություն՝ նվիրատուին շնորհվել է «Մատենադարանի բարերար» ոսկե մեդալ, որը ստացել է Վահե Բադալյանի որդին՝ Ռոման Բադալյանը՝ նշելով, որ իր ընտանիքի համար սա մեծագույն պատիվ է:

Ռոման Բադալյանը


«Ոսկե մեդալն ընդունում եմ պատկառանքով՝ գիտակցելով, որ եւս մեկ հնագույն ձեռագիր հասանելի կլինի ինչպես ապագա սերունդների, այնպես էլ միջազգային գիտական հանրության կողմից ուսումնասիրման համար»,- նշել է Ռոման Բադալյանը։



Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ընդգծել է Բադալյանների ընտանիքի անգնահատելի ջանքերը հայկական մշակութային ժառանգության հարստացման գործում․ «Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանը գրվել է 1454 թվականին՝ Բաղեշի Մզուք գյուղում, որը միջին դարերում եղել է հայ գրչության կենտրոն։ Մանրանկարները պատկանում են Վասպուրականի դպրոցին. պատվիրատուն եղել է տանուտեր Հակոբը»։

Ռոման Բադալյանը


«Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրությամբ մեկնարկում է Մատենադարանի՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Ներկայացվելու են տարբեր տարիներին ընծայաբերված ձեռագրերի, արխիվային նյութերի եւ հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին