×


Բրեդլի Քուփերի եւ Ջիջի Հադիդի սիրավեպի մասին քննարկումները թեժացել են

Ակնկալվում է, որ սպասվող «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո 49-ամյա դերասան Բրեդլի Քուփերի եւ 28-ամյա մոդել Ջիջի Հադիդի հավանական սիրավեպի մասին խոսակցությունները կհաստատվեն:

PageSix-ը հայտնում է, որ երեկոյին Քուփերը պլանավորում է ներկայանալ Հադիդի հետ: Մինչ այս պապարացիներն են նրանց մի քանի անգամ միասին նկարել: Սակայն, գուցե կանխատեսումները չարդարանան. սովորաբար, դերասանը կարեւոր արարողությունների ժամանակ տեսախցիկների առաջ հայտնվում է մոր՝ Գլորիայի հետ:


Քուփերը «Մաեստրո» ֆիլմի համար հավակնում է լավագույն դերասանի կոչմանը, նա նաեւ սցենարի համահեղինակն է եւ այդ անվանակարգում եւս ներկայացված է: Այս ֆիլմում նկարահանվել է նաեւ դերասանի եւ Իրինա Շեյքի դուստրը՝ Լեան:


28-ամյա Հադիդն էլ 2020 թվականին դուստր է ունեցել երգիչ Զեյն Մալիկից, որից բաժանվել է 2021 թվականին: Ավելի վաղ սուպերմոդելին սիրավեպ են վերագրել նաեւ Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, սակայն այն այդպես էլ չի հաստատվել:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW