×


«Գեղեցիկ եւ սեքսուալ». Ժաննա Բուտուլյանը՝ Վիգեն Մնոյանի ֆոտոօբյեկտիվում

Հին հունական դիցաբանության արդարության աստվածուհի Ֆեմիդայի կերպարն է ընտրել իր նոր ֆոտոշարքի համար դերասանուհի Ժաննա Բուտուլյանը: Կապած աչքերով նրա լուսանկարները հեղինակել է Վիգեն Մնոյանը:

Նրանք ցույց են տվել նաեւ համատեղ աշխատելու եւ միասին ստեղծագործելու ընթացքը:


Տեսանյութում Մնոյանը Բուտուլյանին հարցնում է՝ գեղեցիկ եւ սեքսուալ լինելն ավելի շատ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում: Դերասանուհին շնորհակալություն է հայտնել իրեն այդպես բնորոշելու համար:


«Չեմ կենտրոնացել այդ հանգամանքի վրա, միգուցե, չեմ էլ համարել: Կյանքում ուրիշ բաներ են կարեւոր իմ անձի հետ կապված, եւ առհասարակ, կցանկանայի, որ իմ այլ կողմերն առաջնային լինեին եւ գնահատված»,- ասել է Բուտուլյանը:





Լուսանկարները՝ Վիգեն Մնոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW