×


Լուսանկարը՝ Արթուր Լյումենի

Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը փետրվարին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում փետրվար ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի փետրվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝


• Լուսինե Թովմասյան՝ 260 հիշատակում,

• Սիրուշո՝ 90 հիշատակում,

• Անահիտ Կիրակոսյան՝ 36 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Փետրվարին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Լուսինե Թովմասյանն է: Ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը: Նա Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է, եւ մոդել-հաղորդավարուհու՝ թեմային առնչվող գրառումները տարածվել են մամուլում:

«Սկեսրայրս, լինելով ազնիվ եւ պարկեշտ մարդ, այսօր հավասարեցվել է հանցագործների եւ զրկվել ազատությունից»,- գրել էր Լուսինեն:


Գիրք նվիրելու օրը նա հետեւորդներին խորհուրդ էր տվել կարդալ սկեսրայրի հեղինակած «Վերելք» գիրքը:

Երկրորդ հորիզոնականում երգչուհի Սիրուշոն է: Նա թողարկել է իր նոր՝ «My Bad» կոչվող երգը, սիրո տոնի առթիվ երկու մենահամերգով հանդես եկել ռեստորանային համալիրներից մեկում եւ ստեղծագործական այլ նորություններ ներկայացրել:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն էլ երրորդ հորիզոնականում է: Փետրվարին նրա ընտանիքը դարձել է 12 տարեկան: Դերասանուհին սոցցանցային իր էջերում կիսվել է ամուսնու եւ երեխաների հետ ջերմ լուսանկարներով:

Նախորդ ամիս կյանքից անժամանակ հեռացավ շուոմեն, հաղորդավար Ալիկ Հակոբյանը: «Իմ ընկերը գնաց, եւ ես ուժասպառ եմ»,- գրել էր դերասանուհին: Նա եւ Ալիկ Հակոբյանը նաեւ գործընկերներ էին. միասին մի շարք միջոցառումներ են վարել:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW