×


Լուսանկարը՝ Արթուր Սախկալյանի

«Ու կապ չունի, որ հայրենիքում վարձով ես ապրում». Անի Խաչիկյանի մտորումները՝ արտերկրից

Դերասանուհի, հաղորդավար Անի Խաչիկյանն այս օրերին հյուրախաղերով Լոս Անջելեսում է. նա գործընկերների հետ ամերիկաբնակ հանդիսատեսի համար խաղում է «Հարսանեկան պինգ պոնգ» ներկայացումը:

Անին որդու եւ հայրենիքի հանդեպ կարոտն արտահայտել է նոր գրառմամբ՝ կիսվելով նաեւ արխիվային լուսնակարներով:

Դերասանուհին կարծում է՝ աշխարհի ամենասիրուն, չտեսնված, հեքիաթային, բարդ, անիմանալի ճանապարհները պիտի անցնես, որ գաս դեպի քեզ, քո տուն. «Ու կապ չունի, որ տունը նեղ է, անհարմար, մի քիչ հիվանդ, մի քիչ՝ քիչ, մի քիչ՝ շատ քիչ: Կապ չունի, որ հայրենիք ասված տեղում դու վարձով ես ապրում, երեխայիդ 18 տարեկանում տանելու են բանակ, որն ամեն օր հարձակման վտանգի տակ է, կապ չունի, որ չունես վերջին թվականի ավտո, չունես ամենազիլ ճարտարապետությունը, ունես լիքը չպարզված հարաբերություններ: Տան եղածը մնում է, լուծվում է, ներվում է, բուժվում է, ծաղկում է տանը: Տան պատերը ամրանում են ներսից, տունը՝ մեծանում է ներսից: Ոչ մի անգամ չեմ գնացել ավելի լավի փնտրտուքով ու ոչ մի անգամ չեմ գտել ավելի հարազատ ու արժեքավոր բան, որ ինձ կբերի դեպի ինձ»:




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW