TI’ME ժամացույցների եւ աքսեսուարների խանութ-սրահների ցանցը կազմակերպել էր Citizen ապրանքանիշի May Bells յուրօրինակ շարքին նվիրված միջոցառում։ Բրենդի ժամացույցների այս մոդելները կանանց նրբությունն ու էլեգանտությունն ընդգծելու լավագույն աքսեսուարներն են։ Այս ժամացույցների պատրաստման համար օգտագործված նյութերն ապահովում են բարձր որակ եւ երկարակեցություն։
Միջոցառմանը ներկա էին շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, հայտնի ինֆլուենսերներ եւ բլոգերներ, որոնց թվում՝ Լուսինե Թովմասյանը, Իրինա Թովմասյանը, Շաքե Հմայակյանը, Կարո Փալազյանը, Մարիամ Ալոյանը, Հուրի Չափարյանը եւ այլք։
TI’ME-ի Հյուսիսային պողոտայի մասնաճյուղում այցելուներից յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ անձամբ համոզվելու, որ Citizen ապրանքանիշի այս ժամացույցներն ունեն առանձնահատուկ գրավչություն ոչ միայն իրենց տեսքի, այլեւ որակի շնորհիվ։
Հյուրերին տեղում մասնագետը ներկայացրեց May Bells շարքն ու ժամացույցների առանձնահատկությունները։
Շարքում ներառված նմուշներից յուրաքանչյուրը պատրաստված է չժանգոտվող պողպատից, ապակին սինթետիկ սապֆիր է, որն էլ ապահովում է դրա բարձրագույն որակը՝ չխազվող հատկությամբ։ Ժամացույցի թվատախտակը սադափ է, որի վրա էլ տեղադրված է փոքրիկ ադամանդ։ Քանի որ «May Bells» թարգմանաբար նշանակում է «Մայիսյան զանգակներ», ադամանդը խորհրդանշում է այդ շրջանում ծաղիկների վրա երեւացող ցողը։
Ժամացույցների եւ աքսեսուարների լայն տեսականի, լավ երաժշտություն, հյուրասիրություն եւ դրական տրամադրություն, որը մարտի 5-ին ապահովեց TI’ME–ը իր այցելուների եւ հյուրերի համար։
TI’ME խանութ-սրահների ցանցը հանդիսանում է Citizen բրենդի, ինչպես նաեւ շուրջ 50 համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում եւ Վրաստանում:
The Citizen May Bells line of watches at TI'ME
TI'ME, the chain of watch and accessories stores, recently hosted an event dedicated to the unique May Bells watch series by Citizen. These watches from the Citizen brand are ideal accessories to highlight the delicacy and elegance of women. Crafted specifically for women, these watches boast materials that ensure high quality and durability.
The event was attended by notable show business representatives Lusine Tovmasyan and Irina Tovmasyan, along with famous influencers and bloggers such as Shake Hmayakyan, Karo Palazyan, Mariam Aloyan, Huri Chaparyan, and others. Held at the TI'ME Northern Avenue branch, visitors had the chance to experience firsthand the special charm of these watches, appreciated not only for their appearance but also for their quality.
During the event, the representative of the company introduced the May Bells series and highlighted the features of these watches to the guests.
Each model in this series is crafted from stainless steel with synthetic sapphire glass, ensuring superior quality and scratch-resistant properties. The dial of each watch features a small diamond on a mother of pearl base. The name "May Bells" reflects the essence of this collection, symbolizing the dew that adorns flowers during that time of year.
TI'ME offered a wide selection of watches and accessories, along with good music and a warm atmosphere, creating a positive experience for its visitors and guests on March 5th.
As the official representative of the Citizen brand and approximately 50 other global brands in Armenia, Georgia and Belarus, TI'ME continues to provide exceptional products and experiences to its customers.
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: