Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումը մարտի 15-ին եւ 16-ին կցուցադրվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Պարուսույցը եւ գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին է, գաղափարի հեղինակը՝ «Սաթէ-Աթղը» թատերական միության ղեկավար Սաթէ Խաչատրյանը:
«Ցանկություն ունենալով երկխոսություն ստեղծել տարբեր մշակույթների եւ արվեստի տարբեր ճյուղերի միջեւ՝ այս ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրո երաժշտության հետ՝ փորձելով բեմից հանդիսատեսին փոխանցել Սերգեյ Փարաջանովի արվեստի ողջ պոեզիան: Ներկայացման մեջ ներգրավված յոթ պարողներից երկուսը Հայաստանից են»,- նշված է հաղորդագրությունում:
«Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել հունվարին՝ ֆրանսիական Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում: Ֆրանսիացի ճանաչված պարուսույց Մուրադ Մերզուկիի հետ BRAVO.am-ի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:


×
2,142






