×


«Հաղորդավարի խստությունը խաղի անբաժան եւ հմայիչ մասն է». Բաբկեն Չոբանյանը կվարի «Թույլ օղակ» հեռուստաշոուն

Գարնանային եթերաշրջանում Առաջին ալիքը ցուցադրելու է միջազգային «Թույլ օղակ» հեռուստանախագծի հայկական տարբերակը, որը վարելու է դերասան Բաբկեն Չոբանյանը:

Առաջին ալիքի առավոտյան ծրագրում նախագծի պրոդյուսեր Կարո Նաղդալյանը նշել է, որ 1000 հայտից ընտրել են մի քանի հարյուրը, որոնք կրճատվել են 17 խաղից բաղկացած թիմերի: Ամեն հաղորդման հյուրերի քանակը 8-ն է:

Նա ընդգծել է, որ միջազգային նախագծի ամենաբարդ պահանջներից մեկը Չոբանյանի ուսերին է դրված՝ պետք է առավելագույնս խիստ լինի մասնակիցների հետ:

Դերասանն էլ ընդգծել է, որ խաղը խստության մասին հստակ պատկերացումներ ունի, որոնք մասնակիցներն իրենց մաշկի վրա կզգան:

«Բայց սարսափելի ոչինչ չկա, հաղորդավարի զուսպ եւ, գուցե, կոշտության հասնող վարքը խաղի անբաժան մասն է: Առանց դրա այն թույլ կլինի: Կհավաքվենք, մի քանի հարցի կպատասխանենք ու կգնանք տուն: Իսկ երբ կա մեկը, ով բոլորին պահում է զգաստության մեջ, ադրենալին է առաջացնում, որ ճիշտ ու արագ պատասխանես, այլապես սխալը կարող է թանկ նստել քեզ վրա: Գումարից բացի, այդ ամենը շոուի ամենահմայիչ մասն է: Ինձ համար հետաքրքիր է այդ մաշկի մեջ էլ լինել, մանավանդ, որ իմ ընկալմամբ՝ ինձնից այդքան էլ հեռու չէ: Կանոններին հետեւելն ու խստապահանջ լինելն իմ սկզբունքներից է, ինչից շատ չեմ հեռանալու, պարզապես այդ ամենը մի քիչ խիտ գույների մեջ է լինելու»,- ավելացրել է Չոբանյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW