×


Սերգեյ Լազարեւը հայերեն երգում է Շատունովի «Седая ночь» երգը

Երգիչ Սերգեյ Լազարեւը ներկայացրել է Յուրի Շատունովի հայտնի «Седая ночь» («Սպիտակ գիշեր») երգի հայերեն տարբերակը:

«Ֆրանսերեն տարբերակի հաջողությունից հետո, որը հնչել է ՏՆՏ-ի ամանորյա «Իվան Վասիլեւիչը փոխում է ամեն ինչ» ֆիլմում, որոշել ենք ավելի հեռուն գնալ եւ «Վոլյայի շոուի» ժամանակ այս հիթը հայերեն կատարել։ Թող այս երգը լսեն ու հասկանան ամբողջ աշխարհում»,- գրել է երգիչը։

Հաղորդումը եթեր է հեռարձակվելու վաղը երեկոյան։ Երգի նկատմամբ կրկին մեծ հետաքրքրություն է առաջացել «Слово пацана» («Տղայի խոսքը») սերիալից հետո, որում այն հնչել է։

«ՏՆՏ» ալիքի տնօրեն Թինա Կանդելակին նույնպես հրապարակել է Լազարեւի հայերեն կատարումը եւ գրել. «Որոշեցինք՝ արեցինք: Սիրելի հայեր, ամեն ինչ ձեզ համար է»։

Կանդելակին շնորհակալություն է հայտնել Գարիկ Մարտիրոսյանին, Կոստյա Օբուխովին եւ Սեւա Ժարովին՝ թարգմանության հարցում օգնության համար։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին