Բեքհեմների ընտանիքը փորձում է բոլոր տոները միասին անցկացնել, Սուրբ Զատիկն էլ բացառություն չի եղել: Վիկտորյա Բեքհեմն ու հարսը՝ Նիկոլա Պելտցը, որոշել են իրենց հետեւորդներին ոչ սովորական կերպով շնորհավորել: Նրանք նապաստակի ականջներ են դրել ու տեսանյութ նկարել Spice Girls-ի ամենահայտնի երգերից «Say You'll Be There»-ի ներքո:
View this post on Instagram
«Ես քեզ այնքան շատ եմ սիրում, Նիկոլա»՝ հոլովակին կից այսպիսի գրառում է կատարել Վիկտորյան, ինչը բուռն քննարկումների առիթ է դարձել. շատերը զարմացել են, որ նրանք այդքան մտերիմ են ու միասին զվարճանում են: Պատճառը նախկինում նրանց ունեցած տարաձայնություններն են: Եղել է շրջան, որ այդ պատճառով Բրուքլին Բեքհեմը գրեթե չի հանդիպել ընտանիքի հետ: Սակայն դրանից հետո շատ բան է փոխվել, ու նա կնոջ հետ հաճախ է հյուրընկալվում իր ծնողների տանը:
Միայն այդ հրապարակմամբ Վիկտորյան չի բավարարվել ու ցույց է տվել, թե ինչպես են ինքը, ամուսինը՝ Դեւիդ Բեքհեմը, եւ երեխաներն ուրախ ժամանակ անցկացնում: Բացակայել է միայն նրանց որդի Ռոմեոն, որին ողջ ընտանիքով շատ են կարոտում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: