×


Թամարա Պետրոսյանը եւ Տարոն Իսպիրյանը ամուսնացել են

Տարոն Իսպիրյանի (Պոնչ) եւ Թամարա Պետրոսյանի հնարավոր ամուսնության մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում, բայց զույգը երբեք չի խոսել անձնական թեմաներով, եւ միայն երեկ դերասանուհին «պաշտոնապես հայտնեց լուրը»:

Իրենց սիրո եւ միության մասին Թամարա Պետրոսյանը պատմում է նոր՝ «Տարա՜ն, տարա՜ն» ներկայացման շրջանակում, որի պրեմիերան «Բոհեմ» թատրոնում էր:

Դերասանուհին խոստովանել է, որ իր նախորդ ներկայացման նման, այս մեկն էլ կենսագրական է:

««Տանը մնացի»-ի ժամանակ պատմում էի իմ կարգավիճակի մասին, իսկ հիմա՝ որ այն  փոխվել է։ Անձնական կյանքը հանրայնացրել ենք, բայց նաեւ չենք բացել շատ փակագծեր, իսկ իրավիճակները, որոնք ներկայացրել ենք, վերցված են մեր կյանքից։ Տարոնն աչքի է անցկացրել սցենարը. նա ունի սցենարի հետ աշխատելու լավ ունակություններ, չասենք տաղանդ, որ անհամեստ չհնչի»,-նշել է Թամարա Պետրոսյանը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW