Ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրը, Կասկադում ջազ է հնչելու: Գաֆէսճեան քանդակների պուրակում բացօթյա համերգը կմեկնարկի ժամը 16:00-ին եւ կտեւի մինչեւ ժամը 22:30-ը:
Ջազային տրամադրություն կփոխանցեն Jazz For Kids-ը, «Արցախ» ջազ նվագախումբը՝ Տիգրան Լալայանի ղեկավարությամբ, Սոնա Գյուլխասյանը եւ Ռաֆայել Պետրոսյանը, Arm.Strong Dixie խումբը, Արցախի պետական ջազ նվագախումբը եւ «Դիալոգ» նախագիծը, Yerevan Calling-ը:
Երեկոյի ընթացքում ելույթ կունենան նաեւ Վահագն Հայրապետյանը եւ The Armenian Colors Quartet-ը, Լեւոն Մալխասյան տրիոն, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Արտո Թունջբոյաջյանը եւ Armenian Navy Band-ը:
Ջազային երեկոն նախաձեռնել են Երեւանի քաղաքապետարանը եւ Ջազի հայկական ասոցիացիան:
Սամվել Աղաբաբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: