×


«Հնչելու է իմ հոր՝ Էնիո Մորիկոնեի անզուգական երաժշտությունը». դիրիժորը՝ Roma Sinfonietta-ի երեւանյան համերգի մասին

Մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Իտալիայի Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ հնչելու են հոլիվուդյան լավագույն սաունդթրեքերը:

Երեւանում ներկայացվելու է Էնիո Մորիկոնեի բացառիկ հեղինակային ծրագիրը, դիրիժորը նրա որդին՝ Անդրեա Մորիկոնեն է:

Համաշխարհային կինոերաժշտությունը սերտորեն կապված է Էնիո Մորիկոնեի անվան հետ: Նրան համաշխարհային փառք է բերել Սերջիո Լեոնեի ֆիլմերի համար հեղինակած երաժշտությունը, որոնցից են՝ «Մի անգամ Ամերիկայում», «Լավը, վատը, չարը»: Հետագայում նա աշխատել է Իտալիայի խոշորագույն կինոռեժիսորների՝ Բեռնարդո Բերտոլուչիի, Պյեր Պաոլո Պազոլինիի, Դարիո Արջենտոյի, Սալվատորե Սամպերիի եւ ուրիշների հետ։



«Անչափ ոգեւորված եմ Հայաստանում այս հրաշալի համերգը հայտարարելու մասին, որի ընթացքում հնչելու է իմ հոր անզուգական երաժշտությունը: Իմ խոնարհումն եմ բերելու նրան Roma Sinfonietta նվագախմբի հետ: Անհամբեր սպասում եմ այդ գեղեցիկ իրադարձությանը, պարզապես հրաշալի երեկո է լինելու: Եկեք միասին վայելելու այս բացառիկ համերգը»,- Մորիկոնեի խոսքերը մեջբերում է համերգի կազմակերպիչ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:


59-ամյա դիրիժոր Անդրեա Մորիկոնեի ստեղծագործական աշխատանքն արժանացել է բազմաթիվ ազգային եւ միջազգային մրցանակների:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW