×


Իննա Խոջամիրյանի նոր լուսանկարներն ու «գտած ճիշտ ուղին»

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր ֆոտոշարք է հրապարակել Ինստագրամում ու այն վերնագրել «Երիցուկ»:

Բնության գրկում արված կադրերում նա երիցուկներով պատված սպիտակ զգեստով է: Իսկ տեսանյութը, որը հրապարակել էր ավելի վաղ, կիսվել է «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող Նեմոյի «The Code» երգի բառերով. «Ես գնացի դժոխք ու վերադարձա, որպեսզի ճիշտ ուղի գտնեմ»:


BRAVO.am-ի հետ զրույցում նա նշել էր, որ իր համար ժամանակը դանդաղում է եւ հանգստություն է գտնում բնության մեջ. «Ես բնության մասնիկ եմ բառի բուն իմաստով, հենց այս բնությունն ու տիեզերքն եմ, որ կամ: Շատ եմ սիրում ամեն մասնիկը, ինչը, համենայն դեպս, մարդուց ավելի մաքուր ու կատարյալ է: Բնությունն իմ մաքրագույն հանգստությունն է»:

Լուսանկարները՝ theeiconn-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW