×


«Ով սիրուն, սիրուն»-ից՝ «Ֆելիչիտա». Մխիթարյանի երկար սպասված չեմպիոնությունն ու հույզերը

Արդեն մի քանի օր է՝ «Ինտեր»-ի ֆուտբոլիստներն ու ակումբի ողջ անձնակազմը վայելում են Իտալիայի 20-րդ չեմպիոնությունը:

Ժամանակից շուտ ոսկե մեդալներ ապահոված թիմն առաջնության ավարտից հետո սկսել է լիարժեք տոնել հաղթանակը: Բայց մինչ այդ ֆուտբոլիստները Միլանում 7 ժամ չեմպիոնական շքերթի են մասնակցել եւ իրենց հաջողությունը կիսել երկրպագուների հետ: Ապա նրանք բարձրացել են Դուոմո հրապարակի պատշգամբներից մեկը, որտեղից ավագ Լաուտարո Մարտինեսը եւ մարզիչ Սիմոնե Ինձագին շնորհակալություն են հայտնել ներկաներին:


«Ինտեր»-ն ամբողջ թիմով այցելել է Միլանի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ Ջուզեպե Սալայի կողմից ոսկե մեդալների ու «Քաղաքացիական վաստակի» շքանշանի է արժանացել։

Դրան հաջորդել է «Լացիո»-ի հետ հանդիպումից հետո թիմին գավաթի հանձնումը: «Սան Սիրո» մարզադաշտում հավաքված 70 հազար հանդիսականների ծափահարությունների ներքո հաղթողները ստացել են իրենց մեդալները:


«Ինտեր»-ի կազմում չեմպիոն է հռչակվել նաեւ Հենրիխ Մխիթարյանը, որի համար սա եվրոպական թոփ-առաջնություններում առաջին ոսկին է:
«Նոր աստղ եւ ակումբի պատմության եւս մեկ փառավոր էջ»,- գրել է ֆուտբոլիստը:

Երեկոյան էլ չեմպիոնները հավաքվել են Միլանի Սֆորցեսկո ամրոցում, որպեսզի նշեն 20-րդ Սկուդետտոն: Միջոցառման ընթացքում Հենրիխ Մխիթարյանը կատարել է Ալ Բանոյի հայտնի «Ֆելիչիտա» երգից մի փոքր հատված:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Inter (@inter)



Ի դեպ, իտալացի երգիչը կիսապաշտպանի հարսանիքի հյուրն է եղել ու կատարել է «Ֆելիչիտա»-ն:



2013 թվականին Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ Ուկրաինայում 3-րդ անգամ չեմպիոն հռչակվելուց հետո էլ Մխիթարյանը երգչուհի Գայտանայի հետ երգել էր «Ով սիրուն, սիրուն»-ը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW