Ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը դարձել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր՝ արժանանալով «Ոսկե արմավենու ճյուղի»:
Ֆիլմի դերասանական կազմում են Կարեն Կարագուլյանը եւ Վաչե Թովմասյանը: Կարագուլյանը մարմնավորում է Թորոսին, իսկ Թովմասյանը՝ Գառնիկին:
Շոն Բեյքերը
Վաչե Թովմասյանն Ինստագրամի իր էջում կիսվել է մրցանակաբաշխության ընթացքում արված տեսանյութով, որում ֆիլմի ստեղծագործական կազմի հետ տոնում են հաղթանակը:
View this post on Instagram
«Իրական կինոի տղեն հենց Կարեն Կարագուլյանն է: Իմ ճանաչած ամենատաղանդավոր հայ դերասանը: Շնորհակալ եմ, որ հենց ինձ ես խորհուրդ տվել երկրորդ հայ կերպարի համար, շնորհակալություն, որ միշտ իմ կողքին ես»,- գրել է Վաչե Թովմասյանը:
Կարեն Կարագուլյանը եւ Վաչե Թովմասյանը
Ռոմանտիկ կատակերգության գործողությունները տեղի են ունենում Բրուքլինում: Գլխավոր հերոսուհին երիտասարդ մարմնավաճառ է, որի հետ ամուսնանում է ռուս մեծահարուստի որդին: Ծնողներն այդ մասին իմանալուց հետո ժամանում են Նյու Յորք, որպեսզի ամեն ինչ պարզեն:
Դերերում են նաեւ Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը, Յուրա Բորիսովը եւ ուրիշներ:
Սամվել Աղաբաբյան


×
6,100





