Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն իրենց որդու հետ Միացյալ Նահանգներում են, որտեղ հանդիպել են Անի Երանյանի հետ: Նրանք տարիներ առաջ միասին նկարահանվել են «Ֆուլ հաուս» սիթքոմում եւ ընկերացել:
Երանյանը, որն արդեն մի քանի տարի բնակվում է Լոս Անջելեսում, համատեղ լուսանկար է հրապարակել ու գրել. «Շատ կարոտած հանդիպում»:
Դերասանուհին նաեւ զույգի որդու հետ լուսանկարներով է կիսվել. «Ռոբը ֆանտաստիկ լավ տղա է, գժվելու»: Արփի Գաբրիելյանն էլ կեսկատակ նշել է, որ որդին սիրահարվել է Անիին:
Ավելի վաղ Ծառուկյանն ու Գաբրիելյանն էին կիսվել իրենց որդու եւ ընկերների հետ լուսանկարներով ու նշել, որ սերը միավորել է բոլորին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: