×


Մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը

53 տարեկանում կյանքից հեռացել է Անաստասիա Զավորոտնյուկը: Ցավալի լուրը հայտնել են դերասանուհու հարազատները: 5 տարի առաջ նրան ախտորոշել էին գլխուղեղի քաղցկեղ:  

«Տեւական ծանր հիվանդությունից մահացել է մեր Նաստյան: Շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ովքեր անկեղծորեն ամենալավն են ցանկացել եւ աղոթել են նրա համար: Նաստյան միշտ զգացել է ու անչափ գնահատել ձեր աջակցությունը»,- նշված է հայտարարությունում:

Գրառում է կատարել նաեւ դերասանուհու դուստրը՝ Աննա Զավորոտնյուկը. «Երեկ երեկոյան հեռախոս ցույց տվեց այս հիշողությունը, երբ մայրիկի հետ 8 տարի առաջ ուժեղ անձրեւի տակ ընկանք եւ թաքնվեցինք ծառի տակ... Իսկ գիշերն ինձ զանգեցին ու հայտնեցին, որ այլեւս չկաս: Մայրիկ, դու ամենալավն ես, որ ես ունեցել եմ: Հպարտ եմ, որ քո դուստրն եմ: Միշտ սիրելու եմ ու հիշելու քեզ այսքան երջանիկ, սիրող ու անհավանական, այնպիսին, ինչպիսին այդ անձրեւային օրն էիր: Իմ հոգին ընդմիշտ քեզ հետ է»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW