Երեւանում առաջին անգամ ելույթ կունենա ռուս դերասան Դանիլա Կոզլովսկին: «Ֆրենկ» խորագրով երաժշտական շոու-ներկայացումը տեղի կունենա հունիսի 4-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Կազմակերպիչները նշում են՝ համերգի խորագիրը պատահական չի ընտրվել. «Այն յուրօրինակ ուղերձ է պարունակում հանդիսատեսի համար. մի կողմից վերաբերում է հայտնի երգիչ Ֆրենկ Սինատրայի անվանը, ով Կոզլովսկու կուռքն է, եւ որի երգերը շոուի գլխավոր կետը կլինեն։ Մյուս կողմից թարգմանվում է որպես «անկեղծ»»։
Բացահայտումների երեկո է լինելու. «Երաժշտական մենահամերգի ընթացքում դերասանը կկիսվի իր մանկության եւ Կրոնշտադտի ռազմածովային կորպուսում սովորելու եզակի հիշողություններով, կխոսի իր առաջին սիրո եւ այն կուռքերի մասին, որոնցով հիանում էր իր երիտասարդության տարիներին»։


×
2,031







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: