Եզակի նյարդաբանական հիվանդության դեմ պայքարող Սելին Դիոնը պատմել է, թե ինչպես են ի հայտ եկել առաջին նշանները: Hollywood Life-ին տված հարցազրույցում ասել է, որ ամեն ինչ սկսվել է 2016 թվականին, երբ դեռ ամուսինը՝ Ռենե Անջելիլը, ողջ էր: Նա տարօրինակ ու շատ ցավոտ սպազմեր է ունեցել, բայց դրանց ուշադրություն չի դարձրել, քանի որ այդ ժամանակ ողջ ուժն ու ժամանակը տրամադրում էր քաղցկեղի դեմ պայքարող ամուսնուն:
Դրանից բացի, հոգ էր տանում 3 որդիների մասին ու զուգահեռ էլ շարունակում համերգներով հանդես գալ: Նա ընդգծել է՝ եթե ժամանակին սկսեր զբաղվել իր հիվանդությամբ, գուցե, ամեն ինչ այդքան չբարդանար:
«Ամուսնուս մահից հետո հիվանդությանս դեմ պայքարելու ավելի մեծ ցանկություն զգացի, քանի որ չեմ ուզում երեխաներս մյուս ծնողին էլ կորցնեն: Մի անգամ ինձ շատ վատ էի զգում, նույնիսկ չէի կարողանում քայլել եւ կարոտում էի կյանքը, որդիներս սկսեցին նկատել այդ փոփոխությունները: Մտածեցի. «Նրանք արդեն կորցրել են հորը, չեմ ուզում, որ էլի նման վախ ունենան»: Տղաներին փորձեցի բացատրել, որ թեեւ առանց հայրիկի են մնացել, իսկ մայրիկը հիվանդ է, բայց դա չի նշանակում, որ պատրաստվում եմ մեռնել: Դրա համար սովորել եմ ապրել հիվանդությանս հետ»,- անկեղծացել է Դիոնը:
Երգչուհու ավագ որդին՝ Ռենե-Շարլեմը, 23 տարեկան է, իսկ զույգ տղաները՝ Նելսոնն ու Էդդին՝ 13 տարեկան:


×
2,748






