×


Լյուսի Հայրապետյան. «Կարողացել եմ ուժ գտնել նորից սիրելու ու սիրվել թույլ տալու»

Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը սոցցանցային իր էջերում հաճախ է  հրապարակումներն անում երկար ու գեղեցիկ տեքստերով: Այս անգամ նա ծովափնյա լուսանկարներով է կիսվել ու ինքն իր մասին մի քանի բացահայտում արել:

«Հաճախ եմ լսում իմ մասին կարծիքներ՝ մեկը մյուսից տարբեր ու ինձ անհամապատասխան: Վստահաբար, շատերիդ աչքերում Լույսիկը ուժեղ, չկոտրվող, նույնիսկ գոռոզ ու «սծյեռվա» տիպ է, բայց մասամբ իրականությունն այլ է: Հաճախ եմ կոտրվում, թուլանում ու ինձ կորցնում, թաքցնում աշխատանքում, որ չգժվեմ անարդարությունից, չհարգանքից, չսերից, չմարդակայինից»,- նշել է մոդելը:


Լյուսին խոստովանել է, որ վերջին ամիսներն առավելագույնս լարված ու արցունքոտ են եղել, բայց կարողացել է ուժ գտնել նորից լինելու, սիրելու ու սեր տալու, նորից սիրվելու ու սիրվել թույլ տալու:


«Կյանքը հակասությունների շարան է, որտեղ լիարժեք չի ստացվում ոչինչ, բայց կարեւորը՝ չեմ հոգնի փորձելուց, ձգտելուց ու երազելուց»,- շեշտել է նա:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW