×


Սարիկ Անդրեասյանի նվերը կնոջը՝ համատեղ կյանքի 6-ամյակի առթիվ

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը եւ դերասանուհի Լիզա Մորյակը նշում են իրենց միության 6-ամյակը: Այդ մասին Անդրեասյանը հրապարակում է արել Ինստագրամում:

«Արեւս, բռնելու եմ քո ձեռքերը ու բռնվելու եմ քեզնից իմ ողջ կյանքի ընթացքում: Սիրում եմ աներեւակայելի: Շնորհակալ եմ, որ քեզ ունեմ: Քո Սարիկ»,- գրել է ռեժիսորը:


Լիզա Մորյակն էլ ցույց է տվել, թե որքան շքեղ ավտոմեքենա է նվեր ստացել հոբելյանի առթիվ. «Շնորհավոր, սիրելի ամուսին»:


Սարիկ Անդրեասյանը Մորյակին ամուսնության առաջարկություն է արել 2022 թվականին՝ ինքնաթիռում, տարեվերջին ամուսնացել են: Նրանց դուստրը ծնվել է 2023-ի փետրվարին:


28-ամյա Մորյակն ու 39-ամյա Անդրեասյանը ծանոթացել են «Աղջիկները տարբեր են լինում» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Իսպանիայում: Անդրեասյանը նախկին կնոջից երկու որդի ունի, ամուսնալուծվել է 2018 թվականին:

Կարդալ ավելին

Quality Sign BW