×


Արսեն Սաֆարյանը՝ Հայկոյին. «Ուր գնում եմ, գիտեմ՝ կհանդիպենք, ու դու չկաս, քո պակասը կա»

Արսեն Սաֆարյանը նորից հիշել է իր ամենամտերիմ ընկերներից լուսահոգի Հայկոյին ու նրա մասին հուզիչ գրառում կատարել:

«Ուր գնում եմ, գիտեմ՝ պիտի հանդիպենք, ու դու չկաս, քո պակասը կա… Հուշերը քիչ են…»,- տարածած տեսանյութին կից գրել է երգիչը:



Իսկ տեսանյութում Հայկոն հետեւյալն է ասում. «Համարում եմ, որ եթե մարդիկ ֆիզիկապես հեռանում են մեզնից, հոգեպես միշտ մեզ հետ են, մանավանդ՝ մեր հուշերում»:

Երկու տարի առաջ BRAVO.am-ին տված հարցազրույցում Սաֆարյանը պատմել էր, թե որքան ծանր հարված էր նրա համար ընկերոջ կորուստը. «Ախր ինքը միայն իր ընտանիքի որդին չէր, այլ Երեւանի որդին էր, Երեւանի Հայկոն։ Բարձրաճաշակ երաժշտություն ստեղծող ու մեկնաբանող Հայկոն էր։ Երբ իր մատներն էին կպնում ստեղնաշարին, ստեղծվում էր հնի ու նորի ներդաշնակ համակցում։

Երբ ես նոր-նոր էի քայլեր անում, Հայկոյին արդեն բոլորը ճանաչում էին։ Ու ինքն ինձ համար դարձավ հենց այն նշաձողը, որին ուզում էի հասնել։ Ինձ թվում է՝ Ավանում է, ու ես հիմա կզանգեմ, ու կասի՝ «Ախպե՜րս, քաղաքից դուրս մի տեղ չգնա՞նք»։ Վերջերս հաճախ էինք միասին քաղաքից դուրս գնում։ Կարոտում եմ իր երգերը, մտքերը, ժեստերը, իրեն հատուկ ջիգյարով ու տոնայնությամբ «ախպե՜րս» բառը, բայց ամենաշատը մեզ եմ կարոտում»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW