Միլիարդատերներ Մուկեշ Ամբանիի որդու եւ Վիրեն Մերչանտի դստեր հարսանիքը վերջին օրերին ամենաքննարկվածն է դարձել։ Հնդկաստանում տեղի ունեցած հարսանիքին ներկա են եղել բազմաթիվ հյուրեր, որոնց թվում էին Քիմ եւ Քլոե Քարդաշյանները:
Նրանք կիսվել են երեկոյի կադրերով ու ցույց տվել իրենց հնդկական հագուստները։ Քիմի սարիներից մեկը նուրբ վարդագույն է, որը կրել է ամերիկացի դիզայներ Լորեյն Շվարցի զարդերով։ Հատկապես առանձնացել է քթին ամրացված շղթան՝ ադամանդներով ու մարգարտով։
Քլոեն նախապատվությունը տվել է մուգ վարդագույնին եւ բեժին, նա էլ մյուս հյուրերի պես կրել է բազմաթիվ թանկարժեք զարդեր։ Սոցցանցերում արդեն կատակում են, որ ներկաների զարդերի ընդհանուր արժեքն ասիական մի քանի երկրի համախառն ներքին արդյունքն է կազմում:
1200 hյուրերի թվում են եղել Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը, Մայք Թայսոնը, Ժան-Կլոդ Վան Դամը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, Այշվարիա Ռայը, Պրիյանկա Չոպրան, Նիկ Ջոնասն ու Բոլիվուդի մի շարք աստղեր:
Հարսանիքի ծախսերը, ինչպես լրատվամիջոցներն են գրում, ահռելի են եղել. ծնողներն իրենց երեխաների համար ոչինչ չեն խնայել։
Ամբանիի ու Մերչանտի միության մասին հայտնի է դարձել գարնանը. մարտին տեղի ունեցած նախահարսանեկան երեկույթին ելույթ է ունեցել Ռիհաննան։ Հունիսի կեսին Անանտն ու Ռադիկան հազար հյուրի հետ Միջերկրական ծովով նավարկության են ուղեւորվել։ Նրանց նավի վրա զվարճացրել են Backstreet Boys խումբը, Դեյվիդ Գետտան, Քեթի Փերրին։ Իսկ հուլիսի սկզբին տեղի ունեցած ավանդական սանգիտի արարողության ժամանակ ելույթ է ունեցել Ջասթին Բիբերը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: