«Օսկարի» ակադեմիայի հրավիրյալների ցանկում նաեւ հայ կինոգործիչներ կան:
Նախօրերին Ամերիկյան կինոարվեստի ու գիտության ակադեմիան ներկայացրել է այս տարի անդամակցության հրավեր ստացած 529 ներկայացուցիչների ցանկը։ 2026 թվականին Ակադեմիայի անդամ կդառնան այն կինոգործիչներն ու ոլորտի ներկայացուցիչները, որոնք կընդունեն հրավերը։
Հայաստանից ընդգրկվել է կինոօպերատոր Սուրեն Թադեւոսյանը, որը մասնակցել է բազմաթիվ խաղարկային ու վավերագրական ֆիլմերի, տեսահոլովակների ստեղծմանը: Նա է նկարել 2024 թվականին «Օսկարի» առաջադրված «Յաշան ու Լեոնիդ Բրեժնեւը», «Մեդալի հակառակ կողմը», «Ցեխ»-ը, «Ձուն» եւ այլ ֆիլմեր։
Սփյուռքից էլ ընդգրկվել են պրոդյուսեր Ալին Քեշիշյանը, PR մասնագետ Ջոշ Հարությունյանը եւ ռեժիսոր Նատալի Մուստեատան։
Ի դեպ, այս տարվա «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում «Օսկար»-ի 2 հաղթողներից մեկը եղել է «Երկու մարդ փոխանակվում են թքով»-ը, որի ռեժիսորներն ամուսիններ Ալեքսանդր Սինխն ու Նատալի Մուստեատան են: Մուստեատան գրող ու կինոռեժիսոր է, ով արվեստի պատմության դոկտորի եւ կինոյի մագիստրոսի աստիճան ունի:


×
160






