Նազենի Հովհաննիսյանը վաղը կդառնա 42 տարեկան: Ծննդյան տարեդարձի նախօրեին դերասանուհի-հաղորդավարուհին ռոմանտիկ տրամադրությամբ տեսանյութով եւ գրառմամբ է կիսվել:
«Ամենաիսկական «տունը» սիրածդ մարդու աչքերն են ու տաքությունը, որը չափվում է ոչ թե սնդիկի սյունով ու ջերմաչափով, այլ սիրող սրտի ջերմությամբ, որի նկատմամբ երբեք էլ իմունիտետ ձեռք չես բերի:
Ամենալավ տունը սիրածդ մարդու ափերն են՝ ապահով ու պաշտպանող, նույնիսկ, երբ աշխարհն է քո դեմ: Աշխարհն էլ ի՞նչ, երբ Տիեզերքն է իր ափերում: Ամենատաք տունն իր սիրող սիրտն է, որը միշտ կտրոփի աշխարհում միայն մեկի համար: Տունը մարդու սիրող սիրտն է»,- նշել է Հովհաննիսյանը:
Դերասանուհին հավելել է, որ այս տողերը գրել է հուլիսի 14-ին, նաեւ օգտագործել է «Շուտով 42» հեշթեգը: Տեսանյութի հեղինակն էլ Նարբե Խոդավերդին է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: