×


Լուսինե Թովմասյանը եւ Արթուր Հովհաննիսյանը մկրտել են երեխաներին

Մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանը եւ Արթուր Հովհաննիսյանն իրենց երեխաների մկրտության արարողությունը կազմակերպել են Գեղարդի վանքում:


«Այս օրն էլ եկավ, երբ երկու ձագուկներս դարձան քրիստոնյա: Հուսամ՝ այս տարիքում հասկանում են, թե ինչ է նշանակում մկրտությունը»,- գրել է Թովմասյանը եւ կիսվել լուսանկարներով:

Հետեւորդները շնորհավորել են ընտանիքին ու իրենց բարեմաղթանքները հղել, ոմանք էլ ընդգծել են՝ կարեւոր է, որ երեխաները գիտակից տարիքում են մկրտվում:


Կարեւոր օրվա առիթով Թովմասյանն ընտրել է իր ընկերոջ՝ դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած զգեստը. նրանք երկար տարիներ համագործակցում են, եւ մոդելը դիզայների մուսան է:

Կարդալ ավելին

Quality Sign BW