Դերասանուհի Իննա Խոջամիրյանը ճանապարհորդությունների մեծ սիրահար է ու հերթական երկրում է եղել: Աբու Դաբիից հետո նա ուղեւորվել է Թաիլանդ, որտեղ հետաքրքիր եւ անմոռանալի ժամանակ է անցկացնում, համենայն դեպս այդպես է երեւում նրա հրապարակումներից:
Իր ուղեւորության մասին Խոջամիրյանը գրել է. «Եկեք բացահայտենք աշխարհը», ապա «Սերը գոյություն ունի» գրությամբ հրապարակում արել եւ ցույց տվել, թե որքան յուրահատուկ են փղերը:
Посмотреть эту публикацию в Instagram
Իսկ «Սթորի» բաժնում դերասանուհին պատմել է Վատ Ռոնգ Խունի կամ Սպիտակ տաճարի մասին:
«Առաջին հայացքից տարօրինակ ու սարսափելի թվացող ձեռքերն ու գանգերը մարդկային անզուսպ ցանկություններն են խորհրդանշում: Կամուրջը, որով անցնում ես տաճար մտնելու համար, երջանկության ճանապարհն է՝ գայթակղություններից ու ագահությունից հրաժարվելու համար»,- գրել է նա:
Տեսանյութերից մեկում դերասանուհին անկեղծացել է, որ «շատ տնարար» է. խակ մանգո է գնել, պապայան էլ սեխի հետ շփոթել:


×
2,066






