×


«Վստահորեն ասում եմ՝ սուտ է»․ Գարիկ Պապոյանն՝ աղանդավոր լինելու մասին

Գարիկ Պապոյանը հյուրընկալվել է Թովմաս Առաքելյանի հեղինակային «Հայացք» հաղորդաշարին եւ երկար տարիներ անց խոսել հոգեւոր թեմաների, իր անվան շուրջ խոսակցությունների, իրեն վերագրվող մեղադրանքների մասին, թե աղանդավոր է։ Գարիկն այդ հարցին հստակ պատասխան է տվել:

«Միակ պատճառը, որ հիմա խոսում եմ այս թեմայով այն է, որ եթե հստակ չգիտեք պատասխանը, իմանաք ինձնից։ Ես եմ այն մարդը, որ այդ բոլոր խոսակցությունների ու մեղադրանքների կիզակետում է եղել, եւ ես ձեզ վստահորեն, անկեղծորեն ասում եմ՝ դա սուտ է։ Այդ ժամանակվա լարվածության հետեւանքով ես տասը տարուց ավելի Աստծո մասին խոսքն առհասարակ իմ բառապաշարից հանեցի»,- նշել է նա։

Գարիկը նաեւ հիշել է, թե ինչպես են սկիզբ առել այդ բամբասանքներն ու մեղադրանքները․ «Այնպիսի դեպքերում եմ հանդիպում այդ նախադասությանը, թե աղանդավոր եմ, որ չեմ էլ զարմանում արդեն։ Օրինակ՝ անցած տարի, երբ երեխաներիս պիտի մկրտեինք, եկեղեցի էինք գնացել, եւ քահանայի հետ էի խոսում։ Նա ասաց՝ մյուս քահանան իրեն հարցրել է՝ «Գարիկն աղանդավո՞ր չէ»։ Իհարկե, պիտի ապրի այդ միտքը, որովհետեւ ժամանակին, երբ ես այս թեմայով խոսում էի, բավական երիտասարդ էի ու զրույցի ժամանակ խոսքս անգրագետ ձեւակերպեցի, բայց միտքս ճիշտ էր ու շատ անկեղծ։ Ինձ հարցրին՝ «Կյանքի խոսք» աղանդի՞ց եմ, ես էլ ասացի՝ «Ոչ, բայց ունեմ շատ ընկերներ, հարեւաններ, ովքեր այնտեղից են։ Ինքս էլ գնացել տեսել եմ, երբ հրավիրել էին իրենց կազմակերպած շոուին։»։ Ու հավանաբար, այն պատճառով, որ չբնորոշեցի «աղանդ» բառով, երեւի, դա կատաղեցրեց շատերին։ Բայց հիմա էլ պնդում եմ, որ այդ բառն իմ ընկերների համար վիրավորական է, չեմ էլ օգտագործելու»։

Գարիկը նաեւ պատմել է, որ Քարվաճառում զինվորական ծառայության անցնելիս իր հետ միայն մի բան է վերցրել՝ Աստվածաշունչը․ «Իմ հավատքն եղել է ու կա, որովհետեւ ես պարզապես սիրում եմ Աստծուն, ինձ հետաքրքիր է նրա մասին ամեն ինչ»։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW