×


Իվետա Մուկուչյանի նոր լուսանկարներն ու էմոցիոնալ ամառը

Իվետա Մուկուչյանն իր պորտֆոլիոն համալրել է նոր լուսանկարներով եւ հետեւորդների հաճոյախոսություններով լի մեկնաբանություններ ունի սոցցանցային իր էջերում:

Ամառը բավական բուռն է անցնում երգչուհու համար. նա համատեղում է հանգիստն ու ելույթները, իսկ նախորդ ամիս Մուկուչյանների ընտանիքում կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել, որով եւս կիսվել էր երկրպագուների հետ ու պատմել, որ մորաքույր է դարձել:


Ոճաբան, դիմահարդար Մարիաննա Մուկուչյանը, որը հայտնի է բոլիվուդյան աստղերի հետ համագործակցություններով, որդի է ունեցել: Ֆենիքս Արամը լույս աշխարհ է եկել Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում:


«Կապի դուրս չէի գալիս, որովհետեւ երբ ճամփորդում եմ, հեռախոսս դնում եմ մի կողմ ու գտնվում այդ պահի մեջ: Ամենահետաքրքիրն այն է, որ Արամը սպասում էր ինձ, եկեք դա չմոռանանք, ասել է. «Մինչեւ մորաքույրս չգա, չեմ ծնվի»: Այնպես որ, շնորհավորեք մեզ»,- կատակել էր Մուկուչյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW