×


«Միշտ լինելու ես սրտիս ու տանս անկյունում». Ավետ Բարսեղյանի գրառումը՝ նվիրված Արթուր Գրիգորյանին

Կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 31-ին, կդառնար 66 տարեկան: Երջանկահիշատակ արտիստին նվիրված գրառում է կատարել երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

«Կյանքդ էլ եմ կարոտել, կռիվդ էլ... Միշտ լինելու ես սրտիս ու տանս անկյունում: Ծնունդդ շնորհավոր, իմ ՄԱԵՍՏՐՈ»,- ստորեւ ներկայացված լուսանկարին կից գրել է Բարսեղյանը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Avet Barseghyan (@avetbarseghyan)


Նա գրառումն ուղեկցել է «Կյանք ու կռիվ» ստեղծագործության ելեւէջներով, որի երաժշտության հեղինակն Արթուր Գրիգորյանն է, իսկ խոսքերը գրել է հենց ինքը:

Կարդալ ավելին

Quality Sign BW