BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հուլիս ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի հուլիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Սիրուշո՝ 57 հիշատակում,
• Հրանտ Թոխատյան՝ 50 հիշատակում,
• Նազենի Հովհաննիսյան՝ 31 հիշատակում:
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Հուլիսին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը
Սիրուշոն է: Ամսվա սկզբին նա ներկայացրել էր Come Back երգի տեսահոլովակը, որն արդեն մեկուկես միլիոնից ավելի դիտում ունի:
Այնուհետեւ երգչուհին տեսանյութ է հրապարակել Լոս Անջելեսից, պատմել, որ հանդիպել է Քրիստինե Պեպելյանին եւ Արմինկային, նաեւ գրառում է կատարել, որ «անկախ տարածությունից ու տարիներից՝ լավ ընկերներ են»:
Посмотреть эту публикацию в Instagram
Նրանք միասին ժամանակ են անցկացրել, երգել «Վույ, աման», «Բաց երկնքի տակ» ու այլ երգեր եւ պատրաստվել Սիրուշոյի մենահամերգին: Ամերիկաբնակ հանդիսատեսի առջեւ նա ելույթ է ունեցել հուլիսի 13-ին:
Երկրորդ հորիզոնականում Հրանտ Թոխատյանն է: Բուժման նպատակով դերասանը տեւական ժամանակ գտնվում էր արտերկրում: Նախորդ ամիս լրատվամիջոցներում մեծ տարածում գտավ Հրանտ Թոխատյանին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այցելության լուրը, որից պարզ դարձավ, որ սիրված արտիստը վերադարձել է Հայաստան: Սրբազանը խնդրել է աղոթել Հրանտ Թոխատյանի առողջության համար:
Նազենի Հավհաննիսյանը երրորդ հորիզոնականում է: Հուլիսի 18-ին դերասանուհու տարեդարձն էր, որի նախօրեին նա կիսվել է ռոմանտիկ տեսանյութով եւ գրառմամբ. «Ամենալավ տունը սիրածդ մարդու ափերն են՝ ապահով ու պաշտպանող, նույնիսկ, երբ աշխարհն է քո դեմ... Ամենատաք տունն իր սիրող սիրտն է, որը միշտ կտրոփի աշխարհում միայն մեկի համար: Տունը մարդու սիրող սիրտն է»:
Արդեն տարեդարձի օրը Նազենին ամփոփել է իր ապրած տարիները. «Աշխարհը նույնն է, չի փոխվում ու այն, ինչ նրա մեջ ինձ դուր չի գալիս (շատ բան վաղուց դուր չի գալիս), ես իմ մեջ եմ փոխում... Ծնողներիս շիրիմին այսօր վարդեր ընծայելով, երախտագիտությամբ իրենց տվածին, կրկին հասկացա, որ ամենաթանկ բանն են ինձ տվել՝ սերը»։
Նազենի Հովհաննիսյանը՝ Սեւանում
Հուլիսի վերջին Հովհաննիսյանը Սեւանում է եղել, որտեղից լուսանկարներ է հրապարակել եւ գրել է. «Եթե Սեւանի «մյուս» կողմում` Ծափաթաղից վերեւ չեք եղել, ուրեմն՝ չեք ճանաչում հարստությունը, որն ունենք»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: