Հայ արվեստագետները հնարավորություն ունեն ինքնառաջադրվելու «Культура онлайн» հեղինակավոր մրցանակին։ Այն Ռուսաստանում թվային արվեստի ոլորտում ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է, որը կոչված է բարձրացնելու նորարարական տեխնոլոգիաների նշանակությունն ու ազդեցությունը մշակույթի զարգացման գործում:
Այս տարի «Культура онлайн»-ը կանցկացվի հոբելյանական հինգերորդ անգամ։ Մրցույթի կազմկոմիտեն կգնահատի մրցույթի մասնակիցների աշխատանքը 7, ներառյալ նաև մեկ նոր՝ արհեստական բանականությանն առնչվող անվանակարգերում:
Լավագույն առցանց նախագիծ 2024 մրցանակի հավակնորդ կարող է լինել նախագիծ, որն իր գործունեությունն իրականացնում է առցանց ձևաչափով: Մրցանակին կարող են առաջադրվել նախագծեր թատրոնի, երաժշտության և կինոյի ոլորտներից։
Լավագույն համագործակցություն մրցանակի հավակնորդ կարող է լինել առցանց նախագիծ մշակույթի ոլորտում, որն իրականացվում է երկու կամ ավելի ընկերությունների մասնակցությամբ:
Լավագույն ՏՏ լուծումը մշակույթի ոլորտի համար մրցանակի հավակնորդ կարող է լինել Blockchain տեխնոլոգիան օգտագործող նախագիծը՝ բջջային հավելված, թվային տեխնոլոգիաներ օգտագործող ցուցահանդես, VR/AR և այլն:
Լավագույն SMM քարոզարշավ. այս անվանակարգում ամեն տարի հավաքվում են հսկայական թվով դիմումներ նախագծերից, որոնք հիմնված են օրիգինալ բովանդակության և սոցիալական ցանցերում առաջխաղացման վրա:
Լավագույն կրթական նախագիծ մրցանակի հավակնորդ կարող է լինել կրթական նախագիծը, որն իր գործունեությունն իրականացնում է առցանց ձևաչափով` դասախոսություններ, վարպետության դասեր, վերապատրաստման դասընթացներ, ծրագրեր և այլն:
Լավագույն առցանց հեռարձակում մրցանակի հավակնորդը կարող է լինել նախագիծ, որը ցուցադրում է մշակութային իրադարձություններն իրական ժամանակում անցկացման վայրից ինտերնետի միջոցով:
Մշակույթում AI-ի լավագույն ինտեգրում. ընթացիկ կատեգորիան ավելացվել է 2024 թվականին, որը ստեղծվել է լավագույն նախագիծը բացահայտելու համար, որն օգտագործում է նեյրոնային ցանցեր, գեներատիվ ալգորիթմներ և այլ AI տեխնոլոգիաներ:
Մասնակիցների աշխատանքի գնահատման արդյունքների հիման վրա կազմկոմիտեն իրեն իրավունք է վերապահում լրացուցիչ պարգևատրել առանձին մասնակիցներին Ռուսաստանի մշակութային հիմնադրամի հատուկ մրցանակով և ժյուրիի հատուկ մրցանակով:
Հաղթողներին որոշելու համար հայտերը կգնահատվեն այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են նորարարությունը, լսարանի հասանելիությունը, մշակութային նշանակությունը, մասշտաբայնությունը և օգտագործողի փորձը:
Նախորդ տարի մրցույթի կազմկոմիտեն ստացել էր ավելի քան 1300 հայտ Ռուսաստանի Դաշնության 53 մարզերից և 25 երկրներից: Նշենք, որ մրցույթը կազմակերպում է Ռուսաստանի մշակութային հիմնադրամը։ Մրցանակին մասնակցելու հայտը կարելի լրացնել հետևյալ հղումով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: