Օգոստոսի 10-ին և 11-ին «Հաղթանակ» զբոսայգում անցկացվեց «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը, որի ընթացքում հանրությանը ցուցադրվեցին ավանդական տարազներ, ինչպես նաև տարազային, հայկական զարդանախշերի ու գորգանախշերի բաղադրիչ պարունակող ժամանակակից հագուստ:
Տեղակայված տաղավարներում ներկայացվեցին Սարդարապատի թանգարանի, Ժողարվեստի թանգարանի, Թումանյանի տուն-թանգարանի, Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի, «Մեգերյան կարպետ» թանգարանի ցուցանմուշները, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային բազմազանությունը, ինչպես նաև արհեստագործ վարպետների աշխատանքները:
«ՏԱՐԱԶֆեստ»-ի համերգային ծրագրին մասնակցեցին ազգագրական երգի-պարի համույթներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, սիրված երգիչ-երգչուհիներ, ֆոլկ բենդ և այլ կատարողներ: Երկօրյա փառատոնի շրջանակում անցկացվեց հագուստների ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվեցին Տերյան մշակութային կենտրոնի և դիզայներներ Անահիտ Բավեյանի, Գայանե Մանուկյանի, Գևորգ Շադոյանի, Շուշան Հարությունյանի, Սոֆյա Մովսիսյանի հավաքածուները:
Փառատոնը կազմակերպել էր Տերյան մշակութային կենտրոնն Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: