×


Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա Puplinge Classique փառատոնի 15-ամյակին

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Շվեյցարիայի ֆրանսիական երիտասարդական նվագախումբը հանդես կգան Շվեյցարիայում կայանալիք Puplinge Classique փառատոնի շրջանակում՝ դիրիժոր Լյուք Բաղդասարյանի ղեկավարության ներքո:

Սեպտեմբերի 1-ին Puplinge Classique փառատոնը կնշի իր 15-ամյակը: Այն կեզրափակվի մեծ գալա համերգով Շվեյցարիայի Victoria Hall համերգասրահում: Այս բացառիկ իրադարձությունը կմիավորի միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների, արվեստագետների և հեղինակավոր նվագախմբերի՝ արտացոլելով այն երաժշտական բազմազանությունն ու գերազանցությունը, որոնցով հայտնի է փառատոնը:


Համերգին ելույթ կունենա նաև «Sine Nomine Quartet»-ը, որը հայտնի է դասական ծրագրի ճշգրիտ և մանրակրկիտ մեկնաբանությամբ: Մենակատարներից հատկանշական են դաշնակահար Ֆրանսուա-Քսավյե Պուազան և կլարնետահար Դամիան Բախմանը: Նրանք աչքի են ընկնում կատարողական արվեստի բազմազանությամբ և գեղեցկությամբ, ընտրված ստեղծագործությունների վիրտուոզությամբ ինչպես նաև արտահայտիչ մեկնաբանությամբ։

Այս երեկոն կնշանավորվի նաև շվեյցարացի երգչուհի Էլինա Դունիի մասնակցությամբ։ Նա կկատարի Շառլ Ազնավուրի LA BOHÈME երգը, ում կձայնակցի հանդիսատեսը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW