Քիմ Քարդաշյանը դեռ սպասում է իր կյանքի տղամարդուն, սակայն ժամանակ չի կորցնում այլ վայելում է ամառային թեթեւ սիրավեպերը։
Օդել Բեքհեմ կրտսերի հետ բաժանվելուց հետո նա հանդիպում է գեղեցիկ երիտասարդների հետ: Նրանք օգնում են աստղին բարձրացնել իր ինքնագնահատականը։ «Քիմը չի պատրաստվում կուսակրոնություն պահպանել։ Նա իրեն լիովին ուժեղ եւ սեքսուալ է զգում եւ ապրում է իր կյանքի լավագույն տարիները»,- պատմում է աղբյուրը In Touch Weekly-ին:
Քիմը շատ ժամանակ է հատկացնում իր ընտանիքին։ Վերջերս նրան նկատել են իր երեխաների հետ բասկետբոլի խաղից հետո զբոսնելիս։ Աստղը հրաժարվել է դիմահարդարումից եւ ընտրել հնարավորինս ազատ եւ հարմարավետ աութֆիթ։


×
2,182





