×


Մրգալավաշի պատրաստում, «Վոնկա», Հարբած անտառ եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ

Մրգալավաշի պատրաստում

«Տարգալ» համի արվեստանոցը հրավիրում է մասնակցել վարպետության դասի, որի շրջանակում երեխաները եւ ծնողները կսովորեն մրգալավաշ պատրաստել:

Օգոստոսի 29-ին, ժամը 16:00-ին 

Արժեքը՝ երեխա՝ 3000 դր., ծնող՝ 4000 դր.
Հասցե՝ Կոտայք գյուղ
Մանրամասները՝ այս հղումով

Լուսանկարը՝ «Փոքրիկ ձեռքեր» ակումբ


Նկարչություն լիմոնների թեմայով

«Փոքրիկ ձեռքեր» ակումբը հրավիրում է երեխաներին մասնակցել վերջին ամառային նկարչական հանդիպմանը զբոսայգում՝ լիմոնների թեմայով։ Սպասվում է նաեւ առողջ հյուրասիրություն։

Հուլիսի 29-ին, ժամը 18:30-ին

Հասցե՝ Թումանյանի անվան զբոսայգի  
Տարիքը՝ 3+
Արժեքը՝ 1 երեխա՝ 5000 դրամ, 2 երեխա՝ 8000 դրամ
Գրանցվել՝ այս հղումով։

ԱՐՇԱՎՆԵՐ

Հարբած անտառ եւ «Աչք» հայելապատ խորանարդ

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին առաջարկում է մեկնել Տավուշ՝ Դիլիջան ազգային պարկում քայլելու։ Դիլիջանը հայտնի է Ազգային պարկով, բայց այ Հարբած անտառի մասին շատ քչերը գիտեն։ Բնական հուշարձան համարվող այս հատվածը Հարբած անտառ է կոչվում, քանի որ սոճիները սողանքի պատճառով թեքվել են ։ Արշավի ավարտին մասնակիցները կհասնեն Թախտ թաղամասում վերջերս տեղադրված «ԱՉՔ» հայելապատ խորանարդին։

Օգոստոսի 29, ժամը 10:30-17։00

Տարիք՝ 3-6
Արժեքը՝ 7500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։

ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Վոնկա»

Օգոստոսի 30-ին, ժամը 19:00-ին  

Դվին Մյուզիք Հոլլ
Տարիք՝ 4+
Հասցե՝ Պարոնյան փող., 40 շենք  
Տոմսերի արժեքը՝ 8000-35000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:


«Եվ երկնքից ընկավ երեք գազար»

Օգոստոսի 30-ին, ժամը 16:00-ին

Բեբուկ թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Անգլիական այգի (Իտալիայի փող.)
Տոմսերի արժեքը՝ 4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

«Կարմիր գլխարկը»

Օգոստոսի 30-ին, ժամը 19:00-ին

Բեբուկ թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Անգլիական այգի (Իտալիայի փող.)
Տոմսերի արժեքը՝ 4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Լուսանկարը՝ Հեքիաթերեն


«Անհաղթ Աքլորը» եւ «Ծիտը»

Օգոստոսի 30-ին, ժամը 12:00-ին

Հեքիաթերեն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 098 54 69 66:

«Գունավոր պուտիկներով ընձուղտը»

Օգոստոսի 30-ին, ժամը 11:00-ին

Խաղարան
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան 3, Լոֆթ
Տոմսերի արժեքը՝ 6000  դրամ (մայրիկ եւ բալիկ)
Մասնակցությունը` նախապես գրանցմամբ
Տոմսերն ամրագրելու համար գրել այս հղումով կամ զանգահարել` 093 602022:

Լուսանկարը՝ Երեւանի խամաճիկների պետական թատրոն


«Երեւանյան տրամվայ»

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19:30-ին  

Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մ. Մաշտոցի պող. 43  
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

ԿԻՆՈ

«Շների պարեկախումբ: Դինոզավրերի կինո»

Շների պարեկախումբը փոթորկից հետո վայրէջք է կատարում խորհրդավոր դինոզավրերի կղզում, որտեղ նրանք հանդիպում են Ռեքսին՝ ափ դուրս եկած մի շնիկի։ Երբ Համդինգերի անխոհեմ հանքարդյունաբերությունը հրաբուխ է առաջացնում, թիմը հանձն է առնում կղզին փրկելու առաքելությանը։

Տարիք՝ 6+

Գնել տոմս՝ այս հղումով, այս հղումով կամ այս հղումով:

Կարդալ ավելին

Quality Sign BW