Նախորդ տարվա հոկտեմբերին 54 տարեկանում դեղամիջոցների գերդոզավորումից մահացավ «Ընկերներ»-ը սերիալի դերասան Մեթյու Փերին:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ նրա մահվան մեղադրանքով մի քանի մարդ է ձերբակալվել: Նրանց թվում է դերասանի անձնական օգնական Փերի Քեննե Իվամասան, բժիշկներ Սալվադոր Պլասչենսիյան եւ Էրիկ Ֆլեմինգը: Նրանք Փերիին դեղամիջող են տվել, որն էլ հանգեցրել է նման դժբախտ ելքի: Ձերբակալվածներն ընդունել են իրենց մեղքը:
«Բժիշկ Սալվադոր Պլասչենսիյան նման ուժեղ հանգստացնող դեղամիջոց նշանակելու թույլտվություն ուներ, բայց այլ մասնագետի օգնության կարիք կար, որպեսզի կարողանար վերահսկել նման ահռելի չափաբաժինները, որոնք Փերին իր մահվանից շաբաթներ առաջ օգտագործել է: Իվամասան խոստովանել է, որ հենց ինքն է ներարկել մահացու չափաբաժինը, իսկ նման բժշկական միջամտություն անել նրան սովորեցրել է բժիշկ Պլասչենսիյան: Իվամասան օրական մինչեւ 6 ներարկում է արել, մինչեւ որ հոկտեմբերի 28-ին դերասանին մահացած են գտել լոգարանում»,- նման տեղեկություններ է հայտնում Daily Mail-ը:
Այդ շղթայի եւս մեկ օղակ է հանդիսանում 41-ամյա Ջասվին Սանգհան, որն անօրինական եղանակով գտնում ու մատակարարում էր դեղամիջոցները:
Դատախազությունը հայտնել է, որ Սանգհան թմրանյութերի ապօրինի վաճառքով զբաղվող խոշոր առեւտրական է:
Նախնական տվյալներով՝ Իվամասային եւ Ֆլեմինգին սպառնում է 15-25 տարվա ազատազրկում, Ջասվինին՝ 10 տարուց մինչեւ ցմահ, իսկ մնացած ձերբակալվածներին՝ մինչեւ 10 տարի։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: