Դերասան Գեւորգ Գրիգորյանն օրեր առաջ բարձրացել է Կենտրոնական եւ Միջին Ասիայում գտնվող Տյան Շան լեռնաշղթայի ամենաբարձր կետը՝ Ջենգիշ Չոկոսուն, որը հայտնի է նաեւ Հաղթանակի գագաթ անունով:
Լեռնաշղթան անցնում է Չինաստանով, Պակիստանով, Հնդկաստանով, Ղազախստանով, Ղրղզստանով եւ Ուզբեկստանով։ 7439 մ բարձրության վրա դերասանը պարզել է Հայաստանի եւ Արցախի դրոշները:
«Առաջին անգամ ՀՀ քաղաքացի այս գագաթին։ Վերելք Տյան Շան լեռնաշղթայի ամենաբարձր կետն առանց հավելյալ թթվածնի: Այն ներկայումս համարվում է աշխարհում ամենաբարդն ու վտանգավորներից մեկը։ Վերելքը՝ 7 օր, վայրէջքը՝ 4: 11 օր պայքար ոչ այնքան գագաթի, ինչքան կյանքի համար: Ցավոք, մեր վերելքն առանց զոհի չանցավ՝ մեր ընկեր Նադյան հավերժ մնաց սարի գրկում»,- վերելքի մասին այսպես է սոցկայքերում գրել դերասանն ու ավելացրել «Երազ իմ, երկիր» երգի այս տողերը.
«Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո հասկի,
Ես մի զարկն եմ քո բազկի»:
Լուսանկարներն՝ անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: