×


Սերգեյ Խաչատրյանի «Իզայի» սոնատների ձայնասկավառակը հաղթել է գերմանական հեղինակավոր մրցույթում

Վիրտուոզ ջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանի վերջին ձայնասկավառակը՝ նվիրված բելգիացի կոմպոզիտոր Էժեն Իզայիի 6 սոնտաներին, Preis der deutschen Schallplattenkritik գերմանական քննադատների եռամսյա մրցույթում հաղթող է ճանաչվել կամերային երաժշտության անվանակարգում։

«Օրեր» ամսագիրը գրում է, որ Խաչատրյանն օգտագործել է Իզայիի անձնական ջութակը, որով նա նվագել է կենդանության օրոք։ Ջութակը հայ երաժշտին է տրամադրել 1995 թվականից գործիքի սեփականատեր համարվող «Նիպոն» երաժշտական հիմնադրամը:


Ժյուրիի անդամ Բենջամին Հերցոգն այսպես է գրել Խաչատրյանի կատարման մասին.  «Մոլախաղեր, վայրի կատաղություն եւ նուրբ մելամաղձություն՝ բոլորը կարելի է գտնել Էժեն Իզայիի 6 սոլո սոնատներում: Սերգեյ Խաչատրյանը այդ էքստրեմալ հատվածները նվագում է խիզախությամբ, նրբագեղությամբ եւ տեխնիկական համարձակությամբ։ Նա երբեք չի անտեսում պատմողական կողմը, որը բնորոշ է բոլոր սոնատներին։ Նաեւ լիովին վստահ է Բախի նրբագեղ պտտվող նեոբարոկկո արձագանքներում: Այստեղ պարզ է դառնում, թե իրականում ինչ բարձր մակարդակով են ստեղծվել 20-րդ դարի այս «Sei solo»-ները, որոնք հաճախ համարվում են վիրտուոզ ստեղծագործություններ, եւ այն խորությունը, որով դրանք կարելի է նվագել»:

Նախորդ 3 ամիսների լավագույն ու ամենահետաքրքիր նոր թողարկումները տեղ են գտել մրցույթի «Quarterly Critic’s Choice»-ում: 2014 թվականից յուրաքանչյուր եռամսյակային քննադատները ընտրում են լավագույն ալբոմը։

Կարդալ ավելին

Quality Sign BW