Երգիչ, դերասաններ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն ամռան վերջին օրերը որոշել են անցկացնել ծովի ափին: Նրանք իրենց որդու՝ Ռոբերտի հետ հանգստանում են Կիպրոսում:
«Պահեր կան, երբ ուզում ես, որ ժամանակը կանգ առնի»,- գրել է Գաբրիելյանն ու ընտանեկան ջերմ լուսանկարներ հրապարակել:
Նա նաեւ խոստովանել է, որ շատ պասիվ հանգիստ են անցկացնում, ինչն ընդհանրապես հատուկ չէ իրեն. «Բայց իրականում սա այն է, ինչ ինձ պետք էր, որովհետեւ ողջ ամռան ընթացքում գերլարված աշխատել եմ: Իսկ աշնանը կդիտենք իմ աշխատանքի արդյունքը»:


×
1,941





