×


«Այսօր իմ օրն է». Արմինկան նշում է 51-ամյակը

Երգչուհի Արմինկան դարձել է 51 տարեկան ու այդ առիթով հետաքրքիր գրառում կատարել: Նրան զարմացրել է, թե ինչպես ու երբ է հասցրել այդքան տարի ապրել, ապա ամփոփել է ապրած կյանքն ու հետաքրքիր եզրահանգումներ արել:

«Հասկացա, թե ինչքան բուռն ու հագեցած են եղել կես դար տեւած տարիները, թե քանի կյանք եմ ես ապրել այս 50 տարիների ընթացքում, ուր եղել է ամեն բան՝ երջանկություն ու դժբախտություն, վերելք ու գահավիժում, անսահման ուրախություն ու ցավ, սեր ու տառապանք, կյանք ու կորուստ... Բայց Աստված ինձ պահել է անսասան՝ իր պարգեւած անսահման սիրո շնորհիվ: Այդ սերն ինձ օգնել ու մինչ օրս օգնում է սիրել կյանքն ու մարդկանց, աշխարհն՝ իր բոլոր դրսեւորումներով, կարողանալ ներել բոլորին ու ամեն ինչ, տարածել սեր եւ ուրիշ ոչինչ»,- գրել է Արմինկան:


Նա ավելացրել է, որ այդ սերը հարյուրապատիկ վերադարձել է իրեն, ինչն իր օրհնությունն է համարում, քանի որ ունի աշխարհի ամենասիրող ու հոգատար ընտանիքը եւ ամենասիրառատ զավակը:

«Ընկերներս ինձ սիրում են անշահախնդիր ու անսահման սիրով: Իսկ ովքեր եղել են կողքիս շահի ակնկալիքով, ստացել են իրենցն ու ջնջվել, ես չափազանց շռայլ եմ:
Իմ երկրպագուների սերն ինձ հետ է արդեն 30 ու ավելի տարիներ: Այսօր ու միշտ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ինձ տրվել է եւ ինչ ինքս եմ վաստակել:
Իսկ ես վաստակել եմ ամենակարեւորը՝ հոգուս խաղաղությունը: Շնորհակալ եմ իմ կյանքի ու այս երկնքի տակ իմ զբաղեցրած տեղի համար: Շարունակում եմ այս հետաքրքիր «ճամփորդությունը»: Այսօր իմ օրն է»,- ընդգծել է երգչուհին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW