×


«Նման բան երբեք չեմ ասել». Ջեննա Օրտեգան հերքել է Ջոնի Դեփի հետ սիրավեպի մասին լուրերը

21-ամյա դերասանուհի Ջեննա Օրտեգան BuzzFeed պարբերականի հետ զրույցում պատմել է, թե ինչպես են տարածվել Ջոնի Դեփի հետ իր սիրավեպի մասին բամբասանքները:

Նա շեշտել է, որ ամեն ինչ սկսվել է մի արտահայտությունից, որը հրապարակել են կայքերը, իբր ինքը «լուրջ հարաբերություններ է ունեցել Ջոնի Դեփի հետ»: Ջեննան ցանկանում է, որ իրեն հանգիստ թողնեն:


«Ինձ համար սա պարզապես խելագարություն է: Նման բան երբեք չեմ ասել: Հորինել էին այդպիսի մտքեր, բայց համարում էի, որ դրա մասին բոլորն արդեն մոռացել են»,- մանրամասնել է նա:

Օրտեգայի խոսքով՝ հետագայում իրեն բազմաթիվ անգամներ են հարցրել կեղծ սիրավեպի մասին, անգամ խաղընկերներից մեկն է հետաքրքրվել, թե ինչպես են Դեփի հետ հարաբերությունները. «Նկարահանման հրապարակում էի Ռիչարդ Գրանթի հետ, երբ նա մոտեցավ ու ասաց. «Ինչպե՞ս ես Ջոննիի հետ»: Ու ես ծիծաղեցի, քանի որ այդ մարդուն չեմ էլ ճանաչում»:


Լուրերը, թե իբր 21-ամյա Օրտեգան ու 61-ամյա Դեփը սիրավեպ ունեն, հայտնվել են ամռանը: Անգամ նշվում էր, որ նրանք միասին ժամադրության են եղել:

Դեփը զայրացել է կեղծ հրապարակումների պատճառով ու հայտնել, որ առհասարակ ծանոթ էլ չէ Օրտեգայի հետ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW